Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև

Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինվորականները մասնակցում են դահուկասպորտի ընկերական մրցավազքին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի «Կամհուդ» լեռնային ուսումնամարզական համալիրում: Մասնակցում են Երևանի և Գյումրիի ռազմական կայազորներից 300-ից ավելի զինվորականներ:

Մրցույթին մարզիկների նախապատրաստվելու գործընթացում հաշվի են առնվել բարդ կլիմայական պայմանները` ցածր ջերմաստիճան, ուժեղ քամիներ` ծովից 1500 մետր բարձրության վրա: Ամսվա ընթացքում զինվորականներն ամեն օր կատարել են հատուկ վարժություններ:

Մրցույթի պայմանների համաձայն մասնակիցները պետք է անցնեն 5 կմ տարածություն ազատ ոճով, այնուհետև մասնակցեն 4х1,5 կմ տարածությամբ անհատական և թիմային պայքարի:

Ընկերական մրցույթի արդյունքում, հաղթողների շրջանում կձևավորվի Կովկասում Հարավային ռազմական օկրուգի թիմ, որը կմասնակցի փետրվարին շրջանային դահուկային մրցաշարերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում