Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով»

Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով»

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն անդրադարձել է ֆրանսիական ռոքի աստղերից Ջոնի Հալիդեյի մահվանը և նշել, որ դա իրեն շատ է վշտացրել: Այդ մասին Ազնավուրը նշել է Thé ou Café հեռուստատեսային հաղորդման ժամանակ:

Հալիդեյը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ին՝ իր հետևում թողնելով միլիոնավոր երկրպագուների և սգացող ընկերների:

«Ես դեռևս շատ մեծ ցավ եմ զգում, երբ կրկին տեսնում եմ նրան: Բայց ես ի տարբերությունների մյուսների՝ այլ որոշում կայացրեցի: Ես տեսա շատ մարդկանց, ովքեր ասում էին, որ նրանք ընկերներ են: Ես արդեն զգացել եմ դա Էդիթ Պիաֆի հետ: Ես որոշեցի սգալ հայկական ձևով: Երբ մենք կորցնում ենք մեր սիրելիին՝ մենք սգում ենք 40 օր և ես սգում էի»,- ընդգծել է 93-ամյա շանսոնյեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում