Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն

Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն

Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա ճանապարհին արգելափակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանատունը:

ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, ըստ որոնց Վրաստանում արտակարգ իրավիճակ և 5 տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ 3 օր է արգելափակված են Թբիլիսիից մոտ 40 կմ հեռավորության վրա, իսկ ճանապարհը անհայտ պատճառներով փակ է:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկատվությունը և հայտնում, որ ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ, իսկ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում