Արմավիրում հրդեհից հետո տնակում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Արմավիրում հրդեհից հետո տնակում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու այրված դի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում