Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է

Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ պատճառ չի տեսնում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չլինի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենք արդեն մեկ անգամ ոչ պաշտոնական հանդիպում Արմեն Սարգսյանի հետ ունեցել են:

«Բայց մենք նաև պաշտոնական հանդիպում ենք ունենալու պարոն Սարգսյանի հետ, որից հետո կներկայացնենք մեր կարծիքը, սակայն այս պահին ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ նա մեզ համար ընդունելի թեկնածու չլինի»,- ընդգծեց Վարդանյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր մարդկային, մասնագիտական և պրոֆեսիոնալ որակների առումով: «Ես կցանկանայի նշել և կուզեի, որ դուք էլ նկատեիք, որ Հայաստանի քաղաքական էլիտայում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում, մարդկանց ներկայություն, ովքեր տարբերվում են իրենց հատկանիշներով»,- ասաց Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում