AM | RU
USD
EUR
RUB

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում

 
 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ դեռ երկու տարի առաջ նախընտրական և հետընտրական շրջանում իրենք հայտարարել են, որ հարկային դաշտում արհեստական քաղաքականություն չի իրականացվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չեն ներկայացնելու՝ հանրության ձայները շահելու համար: «Հետընտրական շրջանում իրավիճակը նույնը պետք է լինի: Մենք ռեալ գնահատում ենք մեր հնարավորությունները, ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչպես անենք, որպեսզի կարողանանք արտաքին պարտքը մարելուն զուգահեռ բարձրացնել թոշակները և աշխատավարձերը: Իսկ հարկերը իջեցնելով, ինչպես պահանջում են մեր որոշ գործընկերներ, նման քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ հանրության որոշ հատվածի մոտ դժգոհությունների և հուզումների առկայության պարագայում իրենք պարտավորվում են տանել բացատրական աշխատանքներ: «Մենք հունվարի 23-ին կազմակերպում ենք լայնածավալ խորհրդարանական լսումներ, որպեսզի այդ հարցերի պատասխանները տանք: Եթե դուք ուշադրություն դարձնեք, մեզ մոտ գնաճը 2.6 տոկոս է, իսկ դուք ամեն ինչ պետք է համեմատության դաշտում նայեք: Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը տատանվում է 6.8-7.6 տոկոսի շրջանակներում, սակայն սա սփոփանք չէ, մենք նայում ենք իրավիճակին, ներկայացրել ենք ապագայի ծրագրեր, ապագային միտված բյուջե և պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն տանել, որ առաջիկա տարիներին ունենանք թոշակների և աշխատավարձերի աճ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց՝ եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, իրենք դրանից կանեն հետևություններ, իսկ մեղավորների առկայության դեպքում նրանք կպատժվեն:

Պատգամավորը վստահեցնում է, որ կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: «Մենք ունենք ներդաշնակ տնտեսական աճ: Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, հաջողված է, և առաջիկա տարիներին մենք դրա արդյունքները կտեսնենք»,- եզրափակեց Բաղդասարյանը:

 

Լրահոս
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական «Ժամանակ». Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել «Հրապարակ». Թեժ պայքար սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար «Իրատես». Երբևէ «բացվելու» են Սիրիա զորք ուղարկելու որոշման էջերը «Ժողովուրդ». Դատավորը դիմել է ՍԴ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan