ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին

ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին: Այդ պաշտոնում նրա հաստատումը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի բացմանը:

Նիկոլետիի թեկնածությունը միակն էր, պատգամավորներից այլեւս ոչ ոք այս անգամ չէր առաջադրվել խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Նիկոլետին այդ պաշտոնում փոխարինել է Ստելլա Կիրիակիդիսին, որը ԵԽԽՎ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր 2017 թվականի հոկտեմբերի սկզբին նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի է՝ մեկանգամյա երկարացման հնարավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում