Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ նախագական ընտրություններին

Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ նախագական ընտրություններին

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հայաստանյան դիտորդական առաքելությունը ՌԴ կգործուղվի 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը:

Առաքելության կազմում են ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ս. Եղիազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության գործավար Թ. Հովնանյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում