Թուրքիան համոզեց Ռուսաստանին, ԱՄՆ-ն էլ դավաճանեց քրդերին. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան համոզեց Ռուսաստանին, ԱՄՆ-ն էլ դավաճանեց քրդերին. Ռուբեն Սաֆրաստյան

Իսլամական պետություն ահաբեկչական կառույցի հիմնական օջախները չեզոքացնելուց հետո թվում էր, թե սիրիական ճգնաժամը պետք է թևակոխեր երկար սպասված կարգավորման քաղաքական փուլ, սակայն բանակցային փխրուն գործընթացը վտանգված է, որը սպառնում է Մերձավոր Արևելքում նոր պատերազմով: Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիան ցամաքային գործողություն է սկսել Սիրիայում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է՝ սիրիական Աֆրինում ռազմական գործողություններն ուղղված են քրդերի դեմ, դրանով իսկ ապահովելով սեփական սահմանների անվտանգությունը: Անկարայի ներխուժումը Սիրիա դատապարտել է Իրանը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը լռում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում