«Արսենալ»-ը հույս ունի, որ Մխիթարյանի ու Օբամեյանգի տրանսֆերներից հետո Օզիլը նոր պայմանագիր կստորագրի

«Արսենալ»-ը հույս ունի, որ Մխիթարյանի ու Օբամեյանգի տրանսֆերներից հետո Օզիլը նոր պայմանագիր կստորագրի

Լոնդոնի «Արսենալ»-ը հույս ունի, որ Հենրիխ Մխիթարյանի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերներից հետո թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այդ մասին հաղորդում է «Evening Standard»-ի լրագրող Ջեյմս Օլլին՝ թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը, որի գործող պայմանագրի ժամկետի ավարտին 6 ամիս է մնացել, ակումբից աշխատավարձի բարձրացում է ակնկալում՝ պահանջելով իր ներկայիս շաբաթական 130 հազար ֆունտ եկամուտը հասցնել 300 հազար ֆունտի:

Մխիթարյանի տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա ժամերի ընթացքում, իսկ Օբամեյանգի համար անգլիական ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է դորտմունդիցիներին: Գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատվում է 50-60 մլն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում