«Ժամանակ». ՀԱԿ-ը խաղաղության շարժում կկազ­մակերպի

«Ժամանակ». ՀԱԿ-ը խաղաղության շարժում կկազ­մակերպի

«ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազ­մակերպել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը. «Ժամանակի ընթացքում խաղաղության շար­ժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիք­ների մասին: Քանի խաղաղու­թյան խնդիրն առաջնային չէ, ու այդ հարցը չի լուծվել, մնացած ամեն ինչ խաբեություն է»: «Ան­ցած տարվա ապրիլի երկուսի ընտրությունների ժամանակ մի­ակ կուսակցությունը Հայ ազգա­յին կոնգրեսն էր, որ ժողովրդին անկեղծ ասաց, թե ինչ է սպաս­վում՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ պատերազմ: Մենք ժողովրդին ճիշտն ասել ենք: Հիմա սպա­սում ենք, թե ինչ է անելու իշխա­նությունը, առայժմ ոչինչ չենք նախաձեռնել, հենց նախաձեռ­նենք, տեղյակ կպահենք»,-նշեց ՀԱԿ վարչության անդամն ու կուսակցության Հրազդանի կա­ռույցի ղեկավարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում