«Առավոտ». Մելիքյան. Արցախի հարցով մեր բանակցային դիրքերը թույլ են և խոցելի

«Առավոտ». Մելիքյան. Արցախի հարցով մեր բանակցային դիրքերը թույլ են և խոցելի

«Առավոտ»-ի հետ զրույցում Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս փուլին նշել է. «Ադրբեջանը փորձում է իր մոտեցումներն առաջ մղել և դրանք ներդաշնակել բանակցային օրակարգի հետ՝ հայկական կողմին «օկուպանտ» որակելով և «իր» տարածքներն ազատելու պահանջ ներկայացնելով: Սա մեր բանակցողների բացթողման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը որոշակիորեն նախապատրաստեց ապրիլյան ռազմական գործողությունները»:

Նրա խոսքով. «Մեր բանակցային դիրքերը թույլ են և խոցելի: Հայկական կողմի բանակցողները լուրջ անելիքներ ունեն, շատ հարցեր պետք է վերանայվեն: Բանակցային նոր օրակարգ պետք է ձևավորվի՝ մեր մասով»:

Թե ինչպիսի բանակցային օրակարգի մասին է խոսքը, Արման Մելիքյանը չի մասնավորեցնում, քանի որ խնդիրն ընդգրկուն է, իսկ մանրամասները հանրայնացնելը նպատակահարմար չէ: «Եթե որոշվի, որ այդ փոփոխությունները պետք է կատարել, այդ ժամանակ հնարավոր կլինի գործնական փակ միջավայրում նախապատրաստել անհրաժեշտ թեզերը՝ հօգուտ մեր շահերի և մեր անվտանգության», – նշել է վերջինս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում