«Հրապարակ». Մասիսի՝ արձակուրդում գտնվող քաղաքապետի անունից որոշումներ են կայացրել

«Հրապարակ». Մասիսի՝ արձակուրդում գտնվող քաղաքապետի անունից որոշումներ են կայացրել

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը պաշտոնապես հունվարի 10-30-ն արձակուրդում է, քաղաքապետի պարտականություններն էլ, ըստ համապատասխան որոշման, դրվել են քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանի վրա: Սակայն, դատելով համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ համայնքի ղեկավարի որոշումների ցանկից, վերջինիս անունից գրեթե ամեն օր մի քանի որոշում է կայացվում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի, 2018թ. հունվարի 22 թվագրությամբ Դ. Համբարձումյանի անունից 7 որոշում է կայացվել, հունվարի 17-ի թվագրությամբ՝ 13, որոնցից մասնավորապես 8-ը՝ հողի օտարման:

«Մենք Մասիսի համայնքապետի տեղակալ Նորայր Հակոբյանից փորձեցինք ճշտել, թե սա կայքում տեղ գտած հերթական տեխնիկական թյուրիմացությո՞ւնն է: Պարզվեց՝ Հակոբյանը տեղում չէր, փոխարենը աշխատավայրում է արձակուրդում գտնվող Դավիթ Համբարձումյանը: Քաղաքապետը մեր զրույցի սկզբում տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարող է իր անունից որոշումներ կայացվել, երբ դրանք կայացնելու իրավասությունը դրված է իր տեղակալի վրա, և ժամանակ խնդրեց հարցի հետ կապված պարզաբանման համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում