«Ժամանակ». Բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացել են

«Ժամանակ». Բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացել են

Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նոր տարվա մեջ բարձրացան երկրորդ անգամ՝ ևս 10 դրամով։ Եթե նախորդ բարձրացումը բացատրվում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, ապա այս նոր թանկացումը որևէ օբյեկտիվ հիմք չունի։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Հայաստանում բենզինի գնի աճը թե՛ եվրոյով, թե՛ հայկական դրամով եղել է աննախադեպ։ Այսպես ՝ առանց վերջին թանկացման, Հայաստանում բենզինի գինը մեկ տարում աճել է 100 դրամով կամ 30.3 տոկոս, իսկ եվրոյով թանկացումը կազմել է մոտ 9 եվրոցենտ կամ 14 տոկոս»,-հավելել է թերթը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում