Մեր դեմ դուրս մի եկեք. Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին

Մեր դեմ դուրս մի եկեք. Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների կապակցությամբ հորդորել է Միացյալ Նահանգներին «չկանգնել իրենց առջև»: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Մենք ասում ենք Միացյալ Նահանգներին՝ եթե մեր կողքին չեք, մի ստվերեք, մեր դեմ էլ դուրս մի եկեք»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Նա ընդգծել է, թե քրդական ուժերը հարձակվում են թուրք զինվորների վրա, և եթե ԱՄՆ-ն չի պատրաստվում դա կասեցնել, ապա դա կանեն իրենք:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իր հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, թե իրենց ընկերների տրամադրած տեղեկություններով Թուրքիայի դեմ հրթիռներ չեն արձակվել: «Ես էլ նրան ասացի՝ խնդրում եմ, նրանց բերանով մեզ հետ մի խոսեք»,- ասել է Չավուշօղլուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում