«Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ հաջողություն են մաղթել Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ հաջողություն են մաղթել Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի արդեն նախկին խաղընկերները` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները, սոցցանցերում հաջողություն են մաղթել Մխիթարյանին:

«Կարմիր սատանաների» ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը գրել է. «Լավագույնը քեզ, եղբայր»: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի խաղացող Խուան Մատան ևս հաջողություն է մաղթել հայ ֆուտբոլիստին` խորհուրդ տալով վայելել նոր ակումբը:

«Իմ եղբայր, հաջողություն քեզ: Ես կկարոտեմ քեզ»,-գրել է բելգիացի հարձակվող Լուկակուն:

Հայ կիսապաշտպանին հաջողություն է մաղթել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն. «Մխիթարյանին հաջողություն եմ մաղթում և ամենայն բարիք: Մենք նրան չենք մոռանա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում