Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են

Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են

2014 թվականին Վատիկանյան թանգարաններում բացվեց և մշտական ցուցադրության դրվեց հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարն այդ օրվանից իր պատվավոր տեղն ունի Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։

Ամեն օր Վատիկանյան թանգարաններ է այցելում միջինում 27 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Թանգարանի մասնագետների կարծիքով՝ միայն 2016 թվականին հայկական խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու: Ինձ համար անչափ խորհրդանշական է, որ տարեկան միլիոնավոր մարդիկ ծանոթանում են հայկական խաչքարի արվեստին:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում