Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը

Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, կդառնա ՀՀ նախագահ առաջին իսկ փուլից հետո: 

«Ուժերը, որոնք ի վիճակի են ընդդիմանալ այս թեկնածությանը, գոյություն չունեն այժմյան խորհրդարանում»,-ասաց նա:

Քաղաքագետը հիշեցրեց, որ նախագահի պաշտոնը, իհարկե, քաղաքական բնույթի է, սակայն առաջիկա նախագահի գործառույթները կլինեն զուտ ներկայացուցչական:

«Այն գործառույթները, որ կունենա նոր նախագահը, կլինեն անհամեմատելի նախկին երեք նախագահների գործառույթների հետ: Այս առումով անվանել Արմեն Սարգսյանին 4-րդ նախագահ կարելի է միայն ֆորմալ հարթության վրա: Չորրորդ նախագահի գործառույթները կլինեն ներկայացուցչական, այսինքն՝ քաղաքական իշխանությունը նրա ձեռքերում չի լինի: Սակայն այն պարտականություններին, որոնք պետք է կատարի չորրորդ նախագահը, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը միանշանակ համապատասխանում է»,-ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում