AM | RU
USD
EUR
RUB

Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ

 
 

Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի գործողություններն ուղղակիորեն կապված են վերջին մեկ տարվա ընթացքում ներսիրիական գործընթացներում արձանագրված իրողությունների հետ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, մասնավորապես, 2017 հունվարից ձևավորվեց Աստանայի ձևաչափը, որի շրջանակում ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի միջև փոխհամաձայնությամբ սկսվեց ներսիրիական խնդիրների կարգավորման որոշակի գործընթաց: Արդյունքում, դուրս մնացին արտասիրիական մի շարք դերակատարներ:

«Դուրս մնացած դերակատարների թվում է ԱՄՆ-ն: Նախորդ տարվա վերջին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավարտը հռչակելուց հետո, փաստացի ԱՄՆ-ն դուրս մնաց ներսիրիական ուղղակի գործընթացներից: ԱՄՆ-ի վերադարձը սիրիական հակամարտություն ազդարարվեց քրդերին զինելու, քրդական նոր կառույց ձևավորելու նախաձեռնությամբ: Խոսքը 30-հազարանոց զինվորական միավորում ստեղծելու մասին է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն ակտիվացրեց Թուրքիայի գործողությունները: Արմեն Պետրոսյանի խոսքով, Աֆրինում ուղղակի գործողություններն անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ են:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Թուրքիան իր նպատակներն իրականացնելու համար գնում է ռազմական գործողությունների: Նոր հակամարտության օջախ ստեղծելով Սիրիայի հյուսիսում` հրահրում է արաբ-քրդական հակասություններ:

«Ինչո՞ւ Աֆրինը: Սա այն տարածքն է, որտեղ մեծամասնությունը քրդեր են: Սուտ են Թուրքիայի այն հայտարարությունները, թե բնակիչների 35 տոկոսը քուրդ է, 55 տոկոսը` արաբ, նման բան չկա, այստեղ քրդերը մեծ թիվ են կազմում, և Թուրքիան վտանգ է տեսնում»,-ասաց Սարգիս Գրիգորյանը` նշելով, որ Թուրքիան հետաքրքրված է ոչ միայն Աֆրինով, այլև քրդաբնակ այլ հատվածներով:

Աֆրինը հայաբնակ վայրերից գտնվում է մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, իսկ այսօր այդ քրդաբնակ հատվածում կանգնած է Թուրքիայի զինվորը: Թուրքիայի նման գործողություններով ի՞նչ սպառնալիքներ կան հայաբնակ վայրերի համար, և որքանով այն հեռու կգնա: Հարցին ի պատասխան՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ սա փոխհամաձայնեցված և որոշակի սահմաններում գծված ռազմական գործողություն է:

«Կան որոշակի կարմիր գծեր, որոնք որևէ կերպ Անկարան չի անցնի: Սա փոխհամաձայնեցված գործողություն է Ռուսաստանի ու Իրանի հետ: Այն շրջանները, որտեղ Թեհրանն ու Մոսկվան ունեն շահեր, բնականաբար, դուրս են մնալու Թուրքիայի հետաքրքրություններից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Սարգիս Գրիգորյանն էլ ավելացրեց, որ քրդաբնակ հատվածներում ևս հայեր են բնակվում: Այստեղ փորձագետը վտանգ է տեսնում: Եթե թուրքերը հայտնվեն այդ հատվածում, ապա էթնիկ զտումներ են իրականացնելու, հետևաբար պետք է զգոն լինել:

Լրահոս
Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը Վարչապետը խոստանում է վերացնել սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում կիրառելու խոչընդոտները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Արթուր Վանեցյանը խոստանում է ԱԱԾ համակարգի աշխատավարձերի հարցին անդրադառնալ գալիք տարի Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին «Շիրակ»-ը հրաժարվում է Հայաստանի առաջնության խաղերին մասնակցել «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները Մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն սպասվում ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն Մահացել է Գրետա մայրիկը՝ Վազգեն Սարգսյանի մայրը Դավիթ Տոնոյանն Արցախում հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում ոգևորությամբ է ընդունվել ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը Արցախի նախագահն ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Մակունցին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին այս կամ այն որոշում կայացնելու հարցում. Փաշինյան ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր» Թանգարանային գիշերը՝ Մայր Աթոռում. կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan