Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների

Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ հոկտեմբերին ժնևում և արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարվա հունվարին Կրակովում կայացած հանդիպումները՝ հույս հայտնելով, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հիմնախնդիրը լուծելու կարևորությունը:

«Դա պետք է լինի համարձակ փոխզիջում: Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ֆրանսիայի նախագահը՝ դրական գնահատելով յուրաքանչյուր հանդիպում՝ ուղղված երկխոսության ամրապնդմանը:

Մակրոնը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդական ջանքերը կբերի արդյունք՝ հակամարտության կարգավորման նպատակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում