«Ժամանակ». Խոսրով Հարությունյանը գնաճը համարում է բարիք

«Ժամանակ». Խոսրով Հարությունյանը գնաճը համարում է բարիք

Երեկ ԱԺ-ում կազմակերպված «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների քննարկումը ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն որևէ վտանգ չի տեսնում գնաճի մեջ, այլ ընդհակառակը՝ այն համարում է բարեբախտություն։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ով վարում էր խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ գնաճին չպետք է վերաբերվել որպես չարիքի, ավելին՝ այն բարիք է, քանի որ նպաստում է տնտեսության զարգացմանը։

Իսկ մի՞թե բարիքը շատ է լինում, ընդհակառակը՝ իշխանությունը խրախուսում է գնաճը, քանի որ դրա միջոցով հնարավոր է տնտեսական աճի իմիտացիա ստեղծել և ամենակարևորը՝ ավելի շատ հարկեր հավաքել»,-հավելել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում