«Հայկական ժամանակ». Հունվար ամսվա աղքատության նպաստն ուշանում է

«Հայկական ժամանակ». Հունվար ամսվա աղքատության նպաստն ուշանում է

Հայաստանի բնակչությանը բաժանվող աղքատության նպաստը այս ամիս ուշանում է: «Հայկական ժամանակ»-ին ահազանգած բնակիչները նշել են, որ նպաստը ամեն ամիս սկսել են բաժանել 23-ից սկսած, սակայն այսօր փոստի աշխատակիցները բնակիչներին ասել են, որ նպաստ դեռևս չկա, ու դեռ պարզ չէ, թե երբ կլինի. «Զանգեցի փոշտ, ասին՝ նպաստ չկա, կարող ա չեղնի, կարող ա ամսվա վերջ նոր եղնի, դեռ հստակ ոչ մի բան չկա»,-թերթի հետ զրույցում հայտնեց տիկին Մարինեն:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության վարչության պետ Աստղիկ Մինասյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ նպաստները այս ամիս ուշացումով են տրվելու. «Ինչպես ցանկացած հունվար ամիս, այս տարի էլ մի փոքր ուշացումով կտրվեն, ցավոք սրտի»,-ասաց վարչության պետը, վստահեցնելով, որ նպաստները կբաժանվեն հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ:

«Նախապատրաստական որոշակի աշխատանքներ կան, դրանով է պայմանավորված»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում