Էրդողանն ու Պուտինը քննարկել են Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումների, մասնավորապես թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը Պուտինին ասել է, որ իրենց կողմից իրականացվող գործողությունը նպատակ է հետապնդում ոչնչացնել Աֆրինում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին: Նա ընդգծել է, թե «Ձիթենու ճյուղ» շարժումը երաշխավորում է Թուրքիայի ազգային անվտանգությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Սոչիում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների և Սիրիայում իրադրությունը քաղաքական ճանապարհով հարթելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում