Թուրքիան խոստովանել է «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում իր կորուստները

Թուրքիան խոստովանել է «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում իր կորուստները

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում թուրքական կողմը չեզոքացրել է Քրդական բանվորական կուսակցության (PKK), «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման 260 անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գլխավոր շտաբից հայտնել են նաև, որ գործողության շրջանակում թուրքական զինուժը երեք կորուստ է գրանցել:

«Ձիթենու ճյուղ» գործողության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հեռախոսազրույցներ ունենալ տարբեր երկրների ղեկավարների հետ: Նա խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ակնկալվում է, որ առաջիկայում տեղի կունենա հեռախոսազրույց Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում