Երևանում քաղաքացին ապօրինի թիկնազոր էր պահում և ավտոշարասյունով շրջում

Երևանում քաղաքացին ապօրինի թիկնազոր էր պահում և ավտոշարասյունով շրջում

Ոստիկանությունում տեղեկատվություն էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ Է. Բեյբությանը ապօրինի կերպով թիկնազոր է պահում և իր «Մերսեդես Բենց» և «Նիսսան» մակնիշի մեքենաներով շրջում մայրաքաղաքում :

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հունվարի 22-ին Գայի պողոտայից թիկնազորը բերվեց ոստիկանության Նոր-Նորքի բաժին, իսկ մեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում