Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ

Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ

Նախագահը Ստրասբուրգ մեկնել էր Փարիզից, որտեղ աշխատանքային երեկոն ավարտել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի և սենատի անդամների հետ հանդիպումներով: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով, համահունչ է Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների առաջամարտիկ երկրի համբավին։ Հայ-Ֆրանսիական բարեկամությունը այս տարի ավելի կամրապնդվի հոկտեմբերին մեկնարկելիք գագաթնաժողովի ժամանակ: Ֆրանսիացի պատգամավորները անհամբեր սպասում են ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հետ աննախադեպ հանդիպմանը, որի հանգրվանը Հայաստանն է: Իսկ մի նչև այդ փարիզյան վերջին հանդիպումներում Նախագահը խոսել է ԼՂ հակամարտության, Հայաստանի կառավարման նոր մոդելի ու ԵՄ հետ ստորագրված համաձայնագրի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում