«Հրապարակ». Վանաձորում «Տաշիր» առևտրի կենտրոն է կառուցվում

«Հրապարակ». Վանաձորում «Տաշիր» առևտրի կենտրոն է կառուցվում

Վանաձոր քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծի փողոցի մի հատվածը տևական ժամանակ է՝ վերածվել է շինհրապարակի. սկսվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի վանաձորյան մասնաճյուղի շինարարությունը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Այնպես չէ, որ Վանաձորում առևտրի կենտրոններ չկան, սակայն առաջիկայում զբոսաշրջային կենտրոն դառնալու ծրագիր ունեցող քաղաքին ևս մեկ նման կենտրոնը, փաստորեն, չի խանգարի: «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես հայտնի է, պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին և նրա եղբորը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին: «Տաշիր» առևտրի կենտրոն կա նաև մայրաքաղաքում»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում