Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների հետեւանքով տուժել է մեկ հայ

Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների հետեւանքով տուժել է մեկ հայ

Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ժամանակ ռումբ է ընկել հայի պատկանող տան վրա, ինչի հետեւանքով տուժել է մեկ հայ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում