Թուրքիայի հարձակումներին պատասխանելու համար մեր հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստի վիճակի են բերված

Թուրքիայի հարձակումներին պատասխանելու համար մեր հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստի վիճակի են բերված

Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆայսալ Մեքդադը նշել է, որ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող հարձակումներին պատասխանելու համար անհրաժեշտ տեխնիկան բերված է պատրաստի վիճակի:

Այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվականը:

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» գործողությունը բնութագրել է որպես օկուպացիոն գործողություն և նշել, որ իրենք պատրաստվում են կասեցնել այն:

«Թուրքիայի գործողությունները բացահայտ հարձակում են՝ ուղղված Սիրիայի ինքնիշխանության դեմ»,- ասել է Ֆայսալ Մեքդադը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում