Գևորգ Ղազարյանը լիահույս է, որ Հայաստանի հավաքականը կարող է հաղթանակ տանել «Ազգերի լիգա»-ի խմբային փուլում

Գևորգ Ղազարյանը լիահույս է, որ Հայաստանի հավաքականը կարող է հաղթանակ տանել «Ազգերի լիգա»-ի խմբային փուլում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հնարավոր է համարում «Ազգերի լիգա»-ի խմբային փուլում հաղթանակ տոնելը:

«Վիճակահանությունը մեզ համար վատ ընթացք չունեցավ: Պետք է հաղթենք ամեն խաղում: Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հետ խաղերում կարող ենք մեր ուզած արդյունքին հասնել: Իհարկե, հեշտ խաղեր չեն լինի, բայց հույս ունենք, որ մեր հավաքականը կարող է խմբում»-Ղազարյանի խոսքերը մեջ է բերում UEFA-ի կայքը:

Հայաստանի ազգային թիմն ընդգրկվել է 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: «Ազգերի լիգա»-ի խմբային փուլը կկայանա 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հաղթողը պարզ կդառնա 2019 թվականին: «Ազգերի լիգա»-ում կվիճարկվի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 4 ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում