Ադրբեջանում շարունակվում են սոցիալական խնդիրների պատճառով ինքնասպանությունների դեպքերը

Ադրբեջանում շարունակվում են սոցիալական խնդիրների պատճառով ինքնասպանությունների դեպքերը

Սոցիալական խնդիրների պատճառով ինքնասպան է եղել Ադրբեջանի Աղսուի շրջանի Իլխըչը-Ղարաքոյունլու գյուղի 36-ամյա բնակչուհի Սաբիրա Կարիմովան:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գյուղի գյուղապետը հայտնել է, որ Կարիմովան ինքնասպանության է դիմել սոցիալական խնդիրների պատճառով:

«Սաբիրա Կարիմովան ինքնասպան է եղել սոցիալական խնդիրների պատճառով: Աղքատ ընտանիք են, ամուսինը՝ Աֆղանը, ինքնասպանության պահին անասուններին արածեցնելիս է եղել: Այս տարվա սկզբից ընտանիքին ցուցաբերվող սոցիալական օգնությունը դադարեցվել էր: Կինն ինքնասպանությունից առաջ հեռախոսազրույց է ունեցել մոր հետ և բողոքել դժվարություններից: Հայտնի է, որ մի քանի օր առաջ նրանց տունը 280 մանաթ պարտքի պատճառով հոսանքազրկվել էր և արդեն մի քանի օր է՝ ընտանիքը մնացել էր առանց հոսանքի: Ընտանիքի մեծ զավակը սովորում է Բաքվի Ջ. Նախչըվանսկիի անվան ռազմական լիցեյում»,-նշել է գյուղապետը:

Ինքնասպանության դեպքի հետ կապված Աղսուի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Ադրբեջանական հոգեբանների կարծիքով, ինքնասպանությունների, այդ թվում ինքնահրկիզման թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով:

Ադրբեջանի Աղդաշի շրջանում 2018թ-ի հունվարի 15-ին ինքնահրկիզվել էր նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը:

Սեխբյատովը չէր կարողացել մարել բանկային պարտքերը, և նրա մեքենան դատարանի որոշմամբ կալանքի տակ էր վերցվել:

2018-ի հունվարի 10-ին բանկին ունեցած պարտքերի պատճառով Ադրբեջանի Մասալիի շրջանի Շարաֆ գյուղի բնակիչ Ռագիֆ Զեյնալովն ինքնահրկիզվել էր շրջանային դատարանի շենքի առջև:

2017 թ. մայիսին Ադրբեջանում գործող Bank Respublika-ի մասնաճյուղերից մեկի առջև Բաքվի քաղաքացի Ռամիզ Մանաֆովը ինքնահրկիզվել էր բանկին ունեցած պարտքերի պատճառով:

Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում