Իտալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, կան զոհեր

Իտալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, կան զոհեր

Միլանի արվարձանում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել Է երկու, վիրավորվել տասը մարդ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 7-ին Միլանի արվարձանի Segrate եւ Pioltello կայարանների միջեւ:

Ferrovie dello Stato փոխադրող ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել Է, որ վթարը տեղի Է ունեցել քաղաքից 40 կմ հեռավորության վրա: II Post հրատարակությունը հայտնել Է երկու զոհվածների մասին: Եվս հինգ մարդ, հրատարակության տվյալներով, մնացել Է վնասված գնացքում, 50 ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Լեփ-լեցուն գնացքը ժամը 6:17-ին Միլան Է ուղեւորվել մերձակա Կրեմոնա քաղաքից: Տեղում աշխատում են փրկարարների ու հրշեջների խմբերը:

Միլանի ուղղությամբ գնացքների երթեւեկությունն առայժմ կասեցված Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում