Գառնիկ Իսագուլյանը Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի լավագույն թեկնածու է համարում

Գառնիկ Իսագուլյանը Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի լավագույն թեկնածու է համարում

Արմեն Սարգսյանն այն լավագույն և եզակի թեկնածուներից մեկն է, ով կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում: Հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1977 թվականից, երբ ընդունվեցի Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ նա արդեն աշխատում էր որպես դասախոս: Արմեն Սարգսյանը շատ լավ ու բարի հատկանիշներ ունեցող մարդ է: Որպես մարդ, ով երկար տարիներ ճանաչում է Արմեն Սարգսյանին, համարում եմ, որ նա լավագույն թեկնածուներից մեկն էր, ով կարող էր առաջադրվել: Շատ ուրախ եմ, որ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը առաջադրել է նրա թեկնածությունը»,- նշեց Իսագուլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում