AM | RU
USD
EUR
RUB

Լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է հիմնադրման 110-ամյակը

Ձեռքը պահել հասարակության զարկերակի վրա, լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է իր հիմնադրման 110-ամյակը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն, անդրադառնալով թերթի անցած ուղուն, նշեց, որ 1908 թվականին Թուրքիայում հայկական թերթ հրատարակելը հեշտ չի եղել: Այդուհանդերձ, այդ գործի ակունքներում կանգնած գործիչները կարողացել են հասնել դրան:

«Դժվարին ժամանակներում լույս տեսած թերթը կարողանում էր ձեռքը հասարակության զարկերակի վրա պահել, իր էջերում հրատապ թեմաներ առաջ քաշել: Ասեմ, որ այս 110 տարվա ընթացքում «Ժամանակ» թերթը կարելի է ասել մշտապես գործել է, ժամանակ առ ժամանակ փոքր դադարներ են եղել, սակայն շարունակել է աշխատել: Եղել է ժամանակ, երբ այդ պահի քաղաքական գործընթացներով պայմանավորված թերթի աշխատանքը դադարեցվել է, սակայն հաջորդ օրը բոլորովին այլ անվամբ այն հրատարակվել է»,-ասաց Արա Գոչունյանը:

Հոբելյանական տարվա շրջանակում Երևանում հունվարի 26-ին նախատեսված է միջոցառում, որն, ըստ արժանվույն կազմակերպելու համար, Արա Գոչունյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Միջոցառմանը նախատեսված է գրքերի շնորհանդես, տեսանյութի ներկայացում, որը պատմելու է «Ժամանակ»-ի անցած ուղու մասին:

«Մեկ դարից ավելի պատմություն ունեցող «Ժամանակ»-ն ականատես է եղել պատմական կարևորագույն իրադարձությունների, այդ թվում՝ վերապրել է Հայոց Ցեղասպանությունը»,- ասաց նա: Արա Գոչունյանը նկատեց, որ թերթի հրատարակման առաջին տարիներին այն բավական մեծ ընթերցողների բանակ ուներ: Լույս էր տեսնում 15 հազար օրինակով, և տարածվում էր աշխարհի տարբեր երկրներում: Այսօր թերթի միջոցները սուղ են, այն լույս է տեսնում 1000-1500 օրինակով: Կրկին տարածվում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն կայքի միջոցով այն ավելի շատ հասանելի է:

«Ժամանակ»-ի 110-ամյա անցած ուղում ամենամեծ ձեռքբերումը Արա Գոչունյանը համարեց խորը ավանդույթների շարունակողը մնալը: Նա ընդգծեց, որ ավանդույթները պահելով` փորձում են ստացած ժառանգության վրա նոր բան ավելացնել:

Արա Գոչունյանը նշեց, որ թեև թերթը ժամանակին փոքր դադարներ է ունեցել, սակայն այսօր փակվելու վտանգի առջև կանգնած չէ: Մինչդեռ արևմտահայերենի գոյությունը լուրջ մարտահրավերի առջև է:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ նախագահի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին, Արա Գոչունյանը նշեց, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ:

«Գործնականորեն ոչ մի տարբերություն չկա՝ հայ-թուրքական արձանագրություններն ուժի մեջ կմնան, թե ոչ: Մյուս կողմից, Երևանի նախաձեռնությունը չի կարելի ստորագնահատել: Մենք, իհարկե, շատ կուզենայինք, որ երկու երկրների միջև հարաբերություններ հաստատվեն, սակայն այս պահի դրությամբ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ, այդ բեկումնային պահից բավական հեռու ենք»,- ասաց նա:

Լրահոս
Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Էլեկտրոնային առողջապահության համակարգը էլեկտրոնային դեղատոմսերի մասով կգործարկվի մինչ տարեվերջ ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում Թուրքագետը մատնանշում է Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դեղերի պատկանելության մեջ անճշտություններից խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են Նախագահը բանիմաց զրուցակից է. հրատարակչությունների տնօրենները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության. Լևոն Մկրտչյան Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն հաջակցություն զենքի նկատմամբ վերահսկողության խստացման Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա Շահերի համադրմամբ հասնել առաջընթացի. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը ՀՀ Նախագահի մյունխենյան ելույթին Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը. բացառիկ մեկնաբանություն Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան Ջերմուկն առաջիկայում կարող է մոտ 100 հազար զբոսաշրջիկ ընդունել. համայնքը շվեյցարացիների հետ զարգացման հեռանկարային պլան է մշակել Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan