Հեղեղումներից փրկվող առնետները վխտում են Փարիզում

Հեղեղումներից փրկվող առնետները վխտում են Փարիզում

Փարիզում հեղեղումներից փրկվող առնետներն սկսել են ավելի շատ նկատվել քաղաքի փողոցներում: Այդ մասին հայտնել Է The Local-ը:

Ափերից դուրս եկած Սենը ողողել Է առնետների բները եւ կրծողներին ստիպել նոր ապաստաններ փնտրել:

«Դա չի նշանակում Է, որ նրանք շատացել են, պարզապես մենք ավելի հաճախ ենք դրանց տեսնում»,-պարզաբանել Է առնետների գծով փորձագետ Պիեռ Ֆալգիրակը: Նա հավելել Է, որ տարերային աղետը կբերի կրծողների թվաքանակի ժամանակավոր կրճատման: Հեղեղումից հետո դրանց պոպուլյացիան արագորեն կվերականգնվի եւ կհասնի նախկին մակարդակին, որը կազմում Է 1,75 առնետ՝ քաղաքի յուրաքանչյուր բնակչի հաշվով:

Հունարի 25-ին ավելի վաղ տեղեկացվել Է, որ տեղատարափների պատճառով Սենի ջրի մակարդակը գերազանցել Է 3,3 մետրը: Գետի առափնյա փողոցներում ավտոճանապարհները հայտնվել են ջրի տակ, հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, այդ թվում՝ գետային հաղորդակցությունը դադարեցված Է: Ժամանակավորապես փակվել են Լուվրի ստորին հարկերում գտնվող սրահները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում