Թրամփը հայտարարել է Երուսաղեմում ԱՄՆ «ոչ մեծ» դեսպանություն բացելու մասին

Թրամփը հայտարարել է Երուսաղեմում ԱՄՆ «ոչ մեծ» դեսպանություն բացելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականին Երուսաղեմում կբացվի ԱՄՆ «ոչ մեծ» դեսպանություն: «Սպասում ենք, որ ինչ որ պահի մենք կբացենք դրա (դեսպանություն) ոչ մեծ տարբերակը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավոսում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է Թրամփը:

Հանդիպումը եթեր են հեռարձակել ամերիկյան հեռուստաընկերությունները:

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին դեսպանության տեղափոխման համար: «Սա պատմական որոշում է, որը մշտապես կմնա մեր ժողովրդի սրտում»,- ասել է Նեթանյահուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում