«Հրապարակ»․ ՀԷԿ-երը լուրջ խնդրի առաջ են կանգնած

«Հրապարակ»․ ՀԷԿ-երը լուրջ խնդրի առաջ են կանգնած

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հայաստանյան ՀԷԿ-երը կանգնած են լուրջ խնդրի առաջ. ՀԷԿ-երի տերերն աղերսագին նայում են երկնքին, խնդրում, որ ձյուն կամ անձրև գա։ «Փետրվարն էլ անհույս է, ասել են` տեղումներ կլինեն մեկ-երկու օր. ջրամբարները չեն լցվում, ուղղակի ֆորսմաժոր է։ Էս տարվա նման երբեք չի եղել»,- ասաց մեր զրուցակից ՀԷԿ-ատերը: Բա ի՞նչ եք անելու։ «Հույսներս մարտի վրա է. եթե մարտին էլ տեղումներ չեղան, նշանակում է՝ ողջ տարվա կտրվածքով չենք աշխատի, որևէ մեկից «պահանջելու» չունենք»:

Այսինքն՝ ՀԷՑ-ի, «ՀայՌուսգազարդի» բախտը կբերի` տաք ձմեռը նրանց վրա էլ չեկավ, ձեր հաշվին պարապուրդը կլրացնեն։ «Դե հա. ատոմակայանը վերանորոգման մեջ է, պետք է գազ վառեն, էլեկտրականություն ստանան, տան ժողովրդին, մենք ինչ ենք անելու` չգիտենք»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում