«Իրատես»․ ՀՀԿ նիստի ժամանակ լուռ է եղել միայն վարչապետ Կարեն Կարապետյանը

«Իրատես»․ ՀՀԿ նիստի ժամանակ լուռ է եղել միայն վարչապետ Կարեն Կարապետյանը

«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել: Սերժ Սարգսյանը ծերակույտին ներկայացրել է ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի անցած ուղին, թվարկել նրա առավելությունները, ապա առաջարկել է «ծերերին» անկեղծ-բաց քննարկում անցկացնել, հայտնել իրենց մոտեցումները տեսակետները:

Որևէ մեկն ինքնահաստատվելու առիթը բաց չի թողել` մեկ առ մեկ արտահայտվել են, միաձայն համաձայնել կուսակցության ղեկավարի խիստ «իմաստուն» որոշման հետ:

Լուռ է եղել միայն վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ոչինչ չի ասել, ոչնչի չի արձագանքել` «բացակա» նստած է եղել: Սերժ Սարգսյանը հարցրել է. «Կարեն, բա դու բան չունե՞ս ասելու»: «Ոչ»,- արձագանքել է Նա: «Ճիշտ էլ անում ես»,- բազմանշանակ ասել է Սերժ Սարգսյանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում