«Հրապարակ»․ ԵԽԽՎ-ում Էդմոն Մարուքյանը կլանված լսել է նախագահի ելույթը

«Հրապարակ»․ ԵԽԽՎ-ում Էդմոն Մարուքյանը կլանված լսել է նախագահի ելույթը

«Հրապարակը»-ը գրում է, որ սեպտեմբերին խորհրդարանական «Ելք» խմբակցությունը բոյկոտեց վեցերորդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստի այն հատվածը, երբ ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը։

«Ընդդիմադիրները դահլիճ մտան այն պահին, երբ հեռացավ Սերժ Սարգսյանը։ Սակայն պարզվում է, որ այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, երբ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ոչ միայն չի հեռացել դահլիճից, այլև կլանված լսել է նրա ելույթը»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում