«Հրապարակ»․ Եպիսկոպոսյանի եղբայրը պաշտոն է ստացել

«Հրապարակ»․ Եպիսկոպոսյանի եղբայրը պաշտոն է ստացել

«Հարավկովկասյան երկաթուղում» հերթական ուշագրավ նշանակումն է եղել: «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Զարմիկ Եպիսկոպոսյանը, նշանակվել է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ: Կենսաթոշակի տարիքը վաղուց հատած գնդապետ Եպիսկոպոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ Նոր Նորքի ոստիկանապետ, ոստիկանության արտագերատեսչական պահպանության վարչության պետի տեղակալ և այլն:

«Ի դեպ, Զ․ Եպիսկոպոսյանի որդին՝ Արթուրը, ԱՄՆ-ում անազատության մեջ է Պզոյի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում