Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը կրկին հաղթեց, այս անգամ՝ արդեն Սառա Հուլթին: Արոնյանն ունի 2,5 միավոր և առաջատարների խմբից հետ է մեկ միավորով: Այս տուրում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը:

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում