Times.am | Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին. Մորգենթաուի թոռան հոդվածը WSJ-ում
AM | RU
USD
EUR
RUB

Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին. Մորգենթաուի թոռան հոդվածը WSJ-ում

 
 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է քաջություն ցուցաբերի՝ հռչակելու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Դա հստակ ազդակ կլինի ողջ աշխարհում իշխանության ղեկին գտնվող մարդասպաններին՝ ասելու, որ նրանց հանցանքները չեն մնա աննկատ: Այս մասին The Wall Street Journal-ում հրապարակված «Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին» խորագրով հոդվածում գրել է Ռոբերտ Մորգենթաուն:

Նա հոդվածը սկսել է ֆաշիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի խոսքերով, ով 1939 թվականին Լեհաստան ներխուժելու ժամանակ, երբ հրամայում էր իր հրամանատարներին մահվան դատապարտել լեհական ծագում ունեցող տղամարդկանց, կանանց ու երեխաներին, նա ընդգծեց, որ աշխարհը դեմ չի լինի՝ ասելով. «Ով է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

«Այդ խոսքը վերաբերում էր օսմանյան թուրքերի կողմից 1915 թվականի սկզբներին հայ բնակչության համակարգված ոչնչացմանը: Համաշխարհային տերությունները փոքր դիմադրություն ցուցաբերեցին տեղի ունեցող կոտորածներին: Ավելի ուշ, Թուրքիայի վճռական հերքումը դա դարձրեց «մոռացված ցեղասպանություն»:

Թուրքիան՝ ԱՄՆ ենթադրյալ դաշնակիցը, դեռևս հրաժարվում է առերեսվել իր պատմությանը: ԱՄՆ կառավարությունը ևս ձախողել է հայերի ոչնչացմանը տալ արժանին: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները ենթարկվեցին թուրքական ճնշմանը և ձախողեցին հաստատել պարզ մի փաստ՝ հայերի կոտորածը պատմության հասարակ դժբախտություն չէ, դա համակարգված ցեղասպանություն է»,- նշում է հեղինակը:

Ռոբերտ Մորգենթաուն ընդգծում է, որ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը կարծես ազդարարում է նոր ժամանակաշրջանի մեկնարկ: «Դա ինձ լավատեսորեն է տրամադրում, որ ԱՄՆ-ն կարող է նման կերպ ճանաչել նաև Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը: Փաստերը համոզիչ են: Հազարամյակներ շարունակ հայերը բնակվել են Արարատ սարի ստվերում, որը այսօր արևելյան Թուրքիայում է: Իր պատմության ընթացքում քրիստոնյա փոքրամասնությունը մեծամասամբ բնակվել է մուսուլման հարևանների հետ խաղաղության մեջ: Սակայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց անկում ապրել, հայերը հայտնվեցին ճնշումների թիրախում: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, թուրքերը հնարավորություն տեսան լուծելու Հայկական հարցը»,- նշում է հեղինակը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմները՝ հայերի շրջանում առաջնորդների և մտավորականների ձերբակալությունները, այնուհետև մնացած քաղաքացիների «մահվան երթերը» դեպի սիրիական անապատ:

Հեղինակը նշում է, որ իր համար այդ ժամանակագրությունը չի սահմանափակվում միայն պատմության գրքերով, քանի որ իր հայրական պապը՝ Հենրի Մորգենթաուն ԱՄՆ դեսպանն էր Օսմանյան կայսրությունում, երբ այդ սարսափելի դեպքերը սկսեցին տեղի ունենալ: Թեպետ դեսպանը քայլեր ձեռնարկեց դա կանխելու համար, սակայն թուրքերը հայտարարեցին, որ հայերը ԱՄՆ քաղաքացիներ չեն և դա դեսպանի մտահոգության առարկան չպետք է լինի:

«Ամեն տարի ապրիլին նախագահը հայտարարություն է տարածում հայերի դեմ իրականացված կոտորածների վերաբերյալ: Սակայն ենթարկվելով թուրքական ճնշմանը՝ այդ հայտարարությունը երբեք չի պարունակել «ցեղասպանություն» եզրույթը: Դա պետք է փոխվի:

Ես չեմ թերագնահատում նրանց մտահոգությունները, ովքեր ասում են, թե Թուրքիայի զայրույթը կարող է աշխատել ԱՄՆ շահերի դեմ՝ ճիշտ այնպես, ինչպես չեմ հերքում նրանց, ովքեր ասում են, թե դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելով կբարդանան խաղաղության շուրջ բանակցությունները: Սակայն արդար աշխարհի կարգը չի կարող կառուցված լինել կեղծիքի և երկիմաստության վրա: Թող նախագահ Թրամփը ևս մեկ անգամ ի ցույց դնի իր հանձնառությունը՝ հռչակելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Սա հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհի գերտերությունների մարդասպաններին՝ ասելու՝ ձեր հանցանքները չեն կարող աննկատ մնալ»,- եզրափակել է հոդվածը Մորգենթաուն:

 

Լրահոս
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Տաջիկստանում կմասնակցեն ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունները Մոսկվայում քննարկելու են համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում ՀՀ-ում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն կհիմնվի Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Կարո Մարանդյանը դարձել է բրոնզե մեդալակիր ՀՀ ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը Արտակ Զեյնալյանը պարզաբանել է դատական գործերի և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման կարգը Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվել. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբաև կբարձրանա 5-7 աստիճանով Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան օգոստոսի 20-ին Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է (թարմացված) Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող Էր սխալ լինել. Զարիֆ Փաշինյանի ելույթը. «կոպեկ»֊ով գնվող դեսպոտիզմ Էդվարդ Նալբանդյան. «Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող» 6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար «Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan