AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ-ն հերքել է Թուրքիայի նախագահականի հրապարակած սխալ հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը եղել է «հստակ և խիստ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսնակը հայտարարությունն արել է՝ հերքելու պաշտոնական Անկարայի կողմից հեռախոսազրույցի վերաբերյալ արած հայտարարությունը:

Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից հետո երկու երկրի նախագահականների աշխատակազմերից արած հայտարարությունները խիստ տարբերվում էին իրարից: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, թե Թրամփը մտահոգություն է հայտնել Սիրիայում բռնության աճի կապակցությամբ, մինչդեռ թուրքական կողմի հայտարարության մեջ այդ մտահոգության մասին որևէ խոսք չկար: Բացի այդ, ամերիկյան կողմը նշել էր, որ Թրամփը ցանկություն է հայտնել, որ զգուշավորություն ցուցաբերվի երկու երկրի զինվորների շրջանում բախումը բացառելու նպատակով, մինչդեռ պաշտոնական Անկարան այս մասին ևս լռել էր:

Եվ վերջապես, համաձայն Սպիտակ տան հայտարարության՝ Թրամփը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում ապակառուցողական քննարկումների և այդ երկրում շարունակվող արտակարգ դրության կապակցությամբ, իսկ Էրդողանի աշխատակազմը այդ մասը ևս թաքցրել էր:

Նոյերթը, լրագրողների հետ խոսելով հայտարարության մասին, ասել է. «Դա ինձ չզարմացրեց: Մենք կանգնած ենք թե հեռախոսազրույցի, թե արված հայտարարության հետևում: Նախագահ Թրամփը Էրդողանի հետ շատ հստակ և խիստ է եղել»:

Ավելի վաղ թուրքական կողմը փորձել էր մեկնաբանել, թե ինչն է հայտարարությունների մեջ առկա տարբերության պատճառը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե իր կարծիքով՝ Սպիտակ տան հայտարարությունը պատրաստված է եղել նախքան հեռախոսազրույցը և ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը:

Լրահոս
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Օրենքը նորակառույց շենքերի անվտանգությունը սահմանում, իսկ կատարումը թողնում է կառուցապատողների խղճին «168 Ժամ». Նորատ Տեր Գրիգորյանց. «Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի» «Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել «Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը Դավիթ Լոքյանը ՀՀ Նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ընթացքի մասին Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն ԱԺ-ն մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների «Ելք»-ի նախագիծը Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին Հրայր Թովմասյանն անդրադարձել է ՍԴ նախագահ դառնալու խոսակցություններին Մխիթարյանը ճանաչվել է «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ Նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգությունը խախտողներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan