Հայաստանում ավելացել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը

Հայաստանում ավելացել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը

Ճանապարհատրանսպորտային պատահարների ոլորտում 2017 թվականին գրանցվել է 279 զոհ և 5179 տուժած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով` 2016 թվականի համեմատ զոհերի թիվը 13-ով ավելացել է,իսկ տուժածներինը` 739-ով:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքով` նախորդ տարի պայթյունի 23 դեպք է գրանցվել, փլուզումների առաջացման 148 դեպք, երկաթգծի ուղիների պատահարների 10 դեպք, ջրային հաղորդակցման ուղիների 8 պատահար, իսկ կենցաղային ոլորտում՝ 43 դեպք:

«Համեմատաբար ավելի հանգիստ էր տարերային գործոններով պայմանավորված դեպքերի առումով, նախորդ տարվա համեմատ դրանք 100 դեպքով նվազել է: Այստեղ 2017 թվականին գրանցվել են 3 զոհ և 9 տուժած, անցյալ տարի նշված ոլորտում եղել էր 2 զոհ և 16 տուժած»,-ասաց նա:

2017 թվականի ընթացքում ԱԻՆ ստորաբաժանումներն իրականացրել են 20 հազարից ավելի ելք, իսկ 911 ծառայությունում գրանցվել է 2 միլիոն 109 հազար զանգ։

«Սա վկայում է այն մասին, որ ազգաբնակչության դիմելիությունը բարձրացել է»-, եզրափակեց Խանգելդյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում