Ասանժի փաստաբանները Լոնդոնի դատարանից պահանջել են չեղարկել նրա ձերբակալման օրդերը

Ասանժի փաստաբանները Լոնդոնի դատարանից պահանջել են չեղարկել նրա ձերբակալման օրդերը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները կոչ են արել դատարանին՝ չեղարկել նրա ձերբակալման օրդերն այն բանի կապակցությամբ, որ Շվեդիայի դատախազությունն ավելի վաղ դադարեցրել Է նրա գործի հետաքննությունը, դատարանի որոշումը սպասվում Է հաջորդ շաբաթվանից ոչ շուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձերբակալման օրդերը կորցրել Է իր իմաստն ու գործառույթը»,-ասել Է Ասանժի փաստաբան Մարկ Սամերսը՝ հանդես գալով Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանում:

Ասանժի ձերբակալման օրդերի չեղարկման հարցի շուրջ լսումներն սկսվել են հունվարի 26-ին ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին), սակայն այսօր որոշում չի կայացվելու: Ըստ որոշ տվյալների՝ դատարանը այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունի փետրվարի 6-ին:

Ասանժը 2012 թվականից գտնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում