«Հրապարակ». Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում ՀՀ

«Հրապարակ». Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում ՀՀ

«Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում Հայաստան։ Այս անգամ գալիս են մասնակցելու քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր մահվան տարելիցին։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին էլ Կանևսկոյ Արմենի մահվան տարելիցին էին մոտ 1000-ի հասնող դեմքեր ժամանել Հայաստան։ Կայարանցի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբորը սպանեցին 2014 թ․ հունվարի 27-ին, Սարյան փողոցում։ Սպանության կազմակերպիչն Իսրայել Սարգսյանն է, կատարողը, ըստ քրեական գործի, Մովսես Ներսիսյանը, ում հետո սպանության հետքերը թաքցնելու նպատակով սպանել է կազմակերպիչը՝ Իսրայել Սարգսյանը։ Այս տարի լրանում է Արթուր Սաֆարյանի մահվան չորրորդ տարին։ Նրա հիշատակը հարգելու են գալու քրեական աշխարհի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայից և Լիբանանից։ Ընդհանուր՝ մոտ 300 հոգի։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Չեչնիայից ժամանողների մեջ կան Ռամզան Կադիրովի շրջապատի մարդիկ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում