«Հրապարակ»․ Ազգային ժողովում ատեստավորումը շարունակվում է

«Հրապարակ»․ Ազգային ժողովում ատեստավորումը շարունակվում է

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել ատեստավորման առաջին փուլի հերթական էտապը, որին հիմնականում մասնակցել են արտաքին կապերի վարչության աշխատակիցները։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ատեստավորումից «կտրվողներ», չեն եղել։ Թերթը հիշեցրել է, որ մարտի 1-ից ուժի մեջ կմտնի ԱԺ աշխատակազմի նոր կանոնակարգի և կառուցվածքի մասին որոշումը, հիմա դրան ուղղված աշխատանքներ են իրականացվում։

«Ի դեպ, գրեթե կրկնակի ավելացել է ստորաբաժանումների, վարչությունների թիվը՝ ավելացել են նորերը, մի քանիսը միավորվել են մեկ բաժնի ներքո, որոշները, օրինակ՝ գործերի կառավարչությունը, լուծարվել են։ Օրինակ, գրադարանը, արխիվի բաժինը տեղեկատվական և վերլուծական վարչության մեջ են ընդգրկվել, որտեղ նաև հետազոտական և վերլուծական բաժին կլինի»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում