«Առավոտ»․ Արփինե Հովհաննիսյան. Նախագահի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը դրական արձագանքներ է ստացել եվրոպացի գործընկերների կողմից

«Առավոտ»․ Արփինե Հովհաննիսյան. Նախագահի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը դրական արձագանքներ է ստացել եվրոպացի գործընկերների կողմից

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ լիագումար նիստին ունեցած ելույթի արձագանքներին՝ ասել է.

«ԵԽԽՎ միջանցքներում եվրոպացի գործընկերների կողմից լավ է ընկալվել Սերժ Սարգսյանի ելույթը և դրանում առկա ազդակները ճիշտ են հասկացվել: Կարևոր է նաև այն երկխոսությունը, որ տեղի ունեցավ ՀՀ նախագահի և ադրբեջանցի պատվիրակի միջև՝ ցույց տալով ադրբեջանցի պատվիրակների փաստարկների սին լինելը, բացառապես թատերական հնարքներին տիրապետելը և արժանի հակահարված ստանալու դեպքում, ըստ էության, որևէ արձագանքի ոչ ունակ լինելը, քան դահլիճում, այսպես ասած, սուր, ճոճելն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում