Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը հագեցվել է արդի սարքավորումներով

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը հագեցվել է արդի սարքավորումներով

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում բարի լուրերը հաջորդում են մեկը մյուսին: Արարատ հեռուստաընկերության տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Թալիշում վիրավորված Ավետիսը առաջին քայլերը անում: Մյուս տղաների համար նույնպես մասնագետները ներդնում են բոլոր ուժերը: Այստեղ միայն մեր հայրենակիցների միջոցները չեն: Կենտրոնը համալրվում է նաև ժամանակակից սարքավորումներով, որոնք ուղարկում են աշխարհի առաջատար երկրներից: Հենց այդ երկրներից էլ այս օրերին մասնագտեներ են եկել, ցույց տալու նորագույն տեխնիկայի հնարնքներն ու մեր տղաներին լիարժեք կյանք վերադարձնելու ավելի կարճ ճանապարհը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում