Բաքվում գազի արտահոսքի հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Բաքվում գազի արտահոսքի հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Բաքվի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հայտնի է դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել գրասենյակային պիտույքների խանութում: Azəriqaz-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իբրահիմ Քյարբալաևը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ, ով լուրջ այրվածքներով հոսպիտալացվել է: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

«Երեկ այդ հատվածում հորատման աշխատանքներ են կատարվել: Ենթադրվում է, որ դրա ժամանակ վնասվել է գազատարը: Նախնական տվյալներով՝ պայթյունը գազի արտահոսքի հետևանք է»,- ասել է նա:

Քյարբալաևն ընդգծել է, որ պայթյունի հետևանքով դադարեցվել է շուրջ 1000 բաժանորդների գազի մատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում